Վաղվանից, Քվեմո Բոլնիսիում կսկսվի կորոնավիրուսի լայնամասշտաբ թեստավորում
Վաղվանից, Քվեմո Բոլնիսիում կսկսվի կորոնավիրուսի լայնամասշտաբ թեստավորում

Քվեմո Բոլնիսիում վաղվանից կսկսվի կորոնավիրուսի լայնամասշտաբ թեստավորում:

Քվեմո Բոլնիսիում կաշխատի 9 խումբ, այդ թվում 7-ը՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից, երկուսը՝ տեղի առողջապահության կենտրոնից:

Կթեստավորվի ավելի քան 500 մարդ:

Բոլնիսիի մունիցիպալիտետում այսօր կորոնավիրուս է հաստատվել ևս երկու մարդու մոտ:

Բոլնիսիում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 165: