Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 23 հիվանդ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 23 հիվանդ

Վերջին երկու օրվա ընթացքում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին ավելացվել է վեց նոր հաստատված դեպք:

Բացի այդ, հիվանդանոցից դուրս է գրվել չորս ապաքինված պացիենտ:

Հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս փուլում բուժվում է 23 վարակակիր:

Ըստ նրա, նոր հիվանդների վիճակը միջին և թեթև է:

«Մեզ մոտ տեղափոխված վեց հիվանդի վարակման աղբյուրը հայտնի է: Մեկը Բոլնիսից է, մեկը Մառնեուլիից: Նոր հիվանդների վիճակը ծանր չէ, ըստ հետազոտությունների և լաբորատոր տվյալների հիվանդների վիճակը բավարար է», – ասել է Մարինա Էզուգբաիան: