Տղիբուլիում, ինքնամեկուսացման կարգը խախտելու համար, անձը տուգանվել է 3000 լարիով
Տղիբուլիում, ինքնամեկուսացման կարգը խախտելու համար, անձը տուգանվել է 3000 լարիով

Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար, Տղիբուլիում անձը տուգանվել է 3000 լարիով և հարկադրաբար տեղափոխվել կարանտին:

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:

Գիորգիձեի տեղեկությամբ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 515 անձ:

Իմերեթիի շրջանում ստեղծված կարանտինային տարածքից երեկ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով հիվանդանոց են տեղափոխել 4 անձի:

Այս պահի դրությամբ, Սաչխերեի կարանտինում գտնվում է 53 քաղաքացի, այստեղից 30-ը Մառնեուլիի բնակիչ է: Սաիրմեի կարանտինում է գտնվում 215 քաղաքացի, Ծղալտոբոյի նախկին ռազմական առողջարանում՝ 13 քաղաքացի:

Թողնել մեկնաբանություն