Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք

Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք, ապաքինվել է 32 վարակված: Այս մասին տեղեկատվություն է տարածում տարածաշրջանի վարչակազմը:

Տարածաշրջանում գործող չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 233 վարակակիր, այդ թվում 10-ը ծանր վիճակում են: Տարածաշրջանի մասշտաբով ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 243 անձ, իսկ կարանտինային գոտիներում 89 վարակված: Ազատ մահճակալների քանակը կազմում է 105:

Ռուխիի կլինիկայում կա 115 վարակված, Փոթի կլինիկայում գտնվում է 40 հիվանդ, Աբաշայի «Էվեքսում» 28 պացիենտ, Սենակիում 50 վարակակիր: