Ռուխիի հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի մեկ վարակակիր
Ռուխիի հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի մեկ վարակակիր

Ռուխիի հիվանդանոցում բուժումը շարունակում է կորոնավիրուսի մեկ վարակակիր պացիենտ:

Այս պահի դրությամբ կլինիկայում է 5 պացիենտ: Այդ թվում մեկ վարակակիրը մինչև 60 տարեկան տղամարդ է: Վարակված պացիենտը բեռնատար ավտոմեքենայի վարորդ է:

Մնացած 4 պացիենտները ջերմությամբ և շնչառական այլ ախտանշաններով են տեղափոխվել կլինիկա:

Բացի այդ, ինչպես հայտարարում են կլինիկայում, «PCR» թեստավորում է իրականացվել 13 անձի դեպքում, որոնց թվում են պացիենտներ և բուժանձնակազմի ներկայացուցիչներ:

Արագ թեստավորում է իրականացվել բեռնատարի 25 վարորդի դեպքում: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են: