Ռուխիի հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր երկու պացիենտ
Ռուխիի հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր երկու պացիենտ

Ռուխիի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր երկու պացիենտ:

Հիվանդանոցի մենեջեր Նինո Ակոբիայի խոսքով, վարակակիրները Լենջերի գյուղի կլաստերից են:

«Հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով վարակված երկու անձ: Մեկը 10 տարեկան երեխա է, մյուսը՝ երիտասարդ տղամարդ: Երկուսի դեպքում էր հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Երկուսն էլ «Լենջերիի կլաստերից են»: Այս պահի դրությամբ մեզ մոտ բուժում է ստանում վարակակիր 8 պացիենտ: Նրանցից 4-ն ունի երկկողմ թոքաբորբ, սակայն նրանց վիճակը բավարար է»,- հայտարարել է Նինո Ակոբիան՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում: