Փոթիում սպասում են 24 անձի կորոնավիրուսի թեստի պատասխաններին
Փոթիում սպասում են 24 անձի կորոնավիրուսի թեստի պատասխաններին

Փոթիից Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա է ուղարկվել 24 անձի կենսաբանական նմուշ: Այստեղից 12-ը հանրային առողջապահության կենտրոնի աշխատակից է, չորսը՝ միջազգային փոխադրումների վարորդ, հինգը՝ Թբիլիսիում վարակվածներից մեկի հնարավոր շփման շրջանակի անդամ:

Ինչպես հայտարարում են Փոթիի հանրային առողջապահության կենտրոնում, հետազոտության համար լաբորատորիա են ուղարկվել նաև «Տենդի կենտրոնի» պացիենտների կենսաբանական նմուշները:

«Սպասում ենք Փոթիում հանրային առողջապահության կենտրոնի ուղարկված 21 անձի հետազոտության պատասխաններին: Դրան ավելանում է տենդի կենտրոնի երեք պացիենտ: Նշված հետազոտությունն իրականացվում է կանխարգելիչ նպատակով: Հուսով ենք, բոլոր պատասխանները կլինեն բացասական»,- հայտարարել է հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն: