Պաոլո Դիբալայի և նրա ընկերուհու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Պաոլո Դիբալայի և նրա ընկերուհու մոտ հաստատվել է կորոնավիրուս

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան իր թվիթերում գրել է, որ ստացել է կորոնավիրուսի (COVID-19) վրա թեստավորման դրական պատասխան: Վարակված է նաև նրա արգենտինացի ընկերուհի ՝ Օրիանա Սաբատինին:

26-ամյա Դիբալան գրել է, որ չնայած հիվանդությանը, նա և Օրիանան իրենց լավ են զգում:

Արգենտինացին «Յուվենտուսի» երրորդ խաղացողն է, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Ավելի վաղ վարակը հաստատվել էր՝ Դանիել Ռուգանի և Բլեզ Մատյուիդի մոտ: