Նորվեգիայում կորոնավիրուսի նոր շտամի գրանցումից հետո խստացվել է կարանտինը
Նորվեգիայում կորոնավիրուսի նոր շտամի գրանցումից հետո խստացվել է կարանտինը

Նորվեգիայում կորոնավիրուսի «Բրիտանական շտամի» գրանցումից հետո խստացվել է կարանտինը:

Ինչպես նշում է «Guardian»-ը, այսօրվանից Օսլոյի ու իննը այլ մունիցիպալիտետների առևտրի կենտրոնները և այլ խանութները, բացի մթերային մարկետներից, փակ կլինեն մինչև փետրվարի 1-ը:

Համապատասխան հայտարարությունը տարածում է Նորվեգիայի առողջապահության նախարարությունը:

Բացի այդ, արգելվել են մարզական միջոցառումները, իսկ դպրոցների մեծ մասը կտեղափոխվի հեռավար ուսուցցման ռեժիմի: