Մյունստերում մարդկանց խմբի մեջ մխրճված բեռնատարի վարորդն ինքնասպան է եղել
Մյունստերում մարդկանց խմբի մեջ մխրճված բեռնատարի վարորդն ինքնասպան է եղել

Գերմանիայի Մյունստեր քաղաքում մարդկանց խմբի մեջ մխրճված բեռնատարի վարորդն ինքնասպան է եղել, հայտնում է  BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ քաղաքի կենտրոնում բեռնատարը քշել էր նստած մարդկանց վրա, 3 մարդ մահացել է, 30-ը՝ վիրարվորվել: Ենթադրաբար, խոսքը ահաբեկչության մասին է:

Վիրավորներից 6-ը ծայրահեղ վիճակում են:

«Մարկանց մեջ մխրճված բեռնատարի վարորդը, ըստ ոստիկանության տվյալների, մահացել է: Նա ինքնասպան է եղել», — գրում է պարբերականը: