Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, Վրաստանի քաղաքացիների համար հոկտեմբերի 21-ից փոխվում են պարտադիր կարանտինի կանոնները
Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, Վրաստանի քաղաքացիների համար հոկտեմբերի 21-ից փոխվում են պարտադիր կարանտինի կանոնները

Թբիլիսիի և Իմերեթիի տարածաշրջանների նման, Մցխեթայի մունիցիպալիտետում նույնպես կաշխատեն մինչև ժամը 22:00-ն, իսկ Վրաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալու ժամանակ «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանի ներկայացման դեպքում, պարտադիր կարանտինի փոխարեն կենթարկվեն ինքնամեկուսացման, իսկ այն դեպքում, եթե նրանք չեն ունենա թեստի պատասխանը, հնարավորություն կունենան կրկին տեղավորվեն կարանտինային տարածքում,- նշված որոշումն այսօրվա նիստում ընդունել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության գրասենյակում:

Նիստում նշվել է, որ այդ սահմանափակման կիրառումը Մցխեթայի մունիցիպալիտետում անհրաժեշտ է դարձել, քանի որ 22:00-ից հետո հավաքույթներն մայրաքաղաքի փոխարեն անց են կացվել Մցխեթայի մունիցիպալիտետում գտնվող ռեստորաններում:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին պահպանել սահմանված կանոնները, օգտագործել շնչադիմակները, պահպանել սոցիալական հեռավարությունը և հնարավորինս զերծ մնալ ավելորդ միջոցառումներին մասնակցությունից:

Համակարգող խորհրդի նիստում քննարկվել է նաև կլինիկաներում տիրող իրավիճակը: Նշվել է, որ այսօրվա դրությամբ կենտրոնացված է առնվազն 4 000 մահճակալ: Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է շարունակել աշխատել լրացուցիչ մահճակալներ կենտրոնացման ուղղությամբ, որպեսզի հոսպիտալային հատվածում պատրաստ լինի լրացուցիչ 800-ից 1000 մահճակալ: Նշվել է, որ այսօր պետությունը բավարար ռեսուրսներ ունի, ինչպես բժիշկների, այնպես էլ անկողնային տեսանկյունից, չնայած ռեսուրսներն անսպառ չեն, ուստի կարևոր է պետության, կազմակերպությունների և քաղաքացիների համախմբումը, գործընթացի հաջող կառավարումը շարունակելու համար:

Խորհրդի նիստում կարևորվեց այն փաստը, որ կլինիկական կառավարման նոր մոդելը թույլ է տալիս անհրաժեշտ քանակությամբ մահճակալներ ունենալ անհրաժեշտության դեպքում, քանի որ բժիշկների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվեց, որ թեթև և ասիմպտոմատիկ հիվանդները բուժումը կշարունակեն տանը, կամ այսպես կոչված կովիդ-հյուրանոցներում, իսկ ծանր հիվանդները շարունակում են մնալ հիվանդանոցում:

Խորհուրդը վերանայել է վերջին օրերին առաջնային առողջապահության ոլորտում հայտնաբերված որոշ թերություններ և դրանց ժամանակին վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Նշվել է, որ թերությունները համակարգային բնույթ չեն կրում, և առանձին դեպքերի հանդեպ կլինի անհապաղ արձագանք:

Համակարգող խորհուրդը քննարկել է նաև ուսումնական գործընթացի դասարաններում և լսարաններում վերսկսման գործընթացում ի հայտ եկած վարակման դեպքերը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկությամբ, յուրաքանչյուր նման դեպքում որոշումներն ընդունվում են անհապաղ և անհատապես, խորհրդակցելով համավարակաբանների հետ: Բացի այդ,  խորհրդի որոշմամբ, քանի որ որոշ ընտրատեղամասեր տեղակայված են դպրոցներում, ընտրությունների նախապատրաստման աշխատանքների պատճառով հոկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին դպրոցները, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, կտեղափոխվեն ժամանակավոր հեռավար ուսուցման ռեժիմի:

Համակարգող խորհրդի նիստում ընդունված որոշման համաձայն, նոյեմբերից ՝ Ամստերդամի, Վիեննայի, Վարշավայի, Աթենքի, Վիլնյուսի, Դորտմունդի, Կատովիցեյի, Միլանի ուղղությամբ ավիաընկերությունները կկարողանան աստիճանաբար վերսկսել կանոնավոր թռիչքները: Իսկ այսօր գոյություն ունեցող չվերթներին, որոնք կատարվում են՝ Մյունխենի, Փարիզի և Ռիգայի ուղղությամբ կավելանա հաճախականությունը: Խորհրդի նիստում նշվել է, որ, հաշվի առնելով առկա համավարակաբանական միտումները և տնտեսական հետաքրքրությունները, չվերթների վերականգնման մոտեցումը կպահպանվի:

Այսօրվա տվյալներով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 19 857 դեպք, որտեղից ապաքինվել է 8 666 մարդ: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Մահացել է 158 մարդ:

Այս փուլում կարանտինում գտնվում է 6 407 քաղաքացի, կովիդ-հյուրանոցներում 1 420 մարդ, 2 862 պացիենտ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին մասնակցում են Վրաստանի խորհրդարանը, Արչիլ Թալակվաձեի ղեկավարությամբ և երկրի նախագահի աշխատակազմը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: