Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, դպրոցներում չեղարկվում են տոնական միջոցառումները
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, դպրոցներում չեղարկվում են տոնական միջոցառումները

Կառավարության վարչակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, միջգերատեսչական խորհրդի կողմից տրված հանձնարարականների հիման վրա, դպրոցներում չեղարկվելու են տոնական միջոցառումները:

Այս մասին Մեզվրիշվիլին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում:

«Այսօր միջգերատեսչական համակարգող խորհուրդը արձակել է հանձնարարական, որ անվտանգության նկատառումներից ելնելով  դպրոցներում չեղարկվեն տոնական միջոցառումները»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: