Միջազգային մասշտաբներով նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 700 հազարը
Միջազգային մասշտաբներով նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 700 հազարը

Միջազգային մասշտաբներով նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 700 հազարը: Այս մասին հաղորդում է Ջոն  Հոփքինսի համալսարանը:

Ներկայումս աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը 710 290 է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համաճարակ է հայտարարել մարտի 11-ին: Ներկայումս վարակը տարածված է 177 երկրներում:

Միևնույն ժամանակ, աշխարհում վարակի հետևանքով մահացել է 33 550: Բացի այդ, 150 734 մարդու հաջողվել է բուժվել վարակից: