Մի քանի օր առաջ ձերբակալված ամբաստանյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել այնպես, որ նա չի հասցրել մտնել բանտ. Թեա Ծուլուկիանի
Մի քանի օր առաջ ձերբակալված ամբաստանյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել այնպես, որ նա չի հասցրել մտնել բանտ. Թեա Ծուլուկիանի

Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ Սարփի անցակետում ձերբակալված որոնվող անձի մոտ կորոնավիրուսը հաստատվել է այնպես, որ նա չի հայտնվել բանտում,- այս մասին «Պոստ Թի Վիին» ասել է Վրաստանի արդարադարության նախարար, Թեա Ծուլուկիանին:

Նրա խոսքով, նոր կարգի համաձայն, որը քրեակատարողական ծառայությունը գործի է դրել մարտի 5-ից, արտասահմանից մտած ձերբակալված որոնվողները ուղիղ հայտնվում են բանտի դրսում գտնվող քաղաքացիական հիվանդանոցում: Այս բանտարկյալի դեպքում հենց այդպես էր: Երբ 18-րդ օրը «Պի Սի Ար» թեստավորման արդյունքում նրա մոտ հաստատվեց կորոնավիրուս, քրեակատարողական ծառայությունը նրան տեղափոխեց այսպես կոչված կովիդ կենտրոն, որտեղ նա անցնելու է համապատասխան բուժման կուրս:

«Մենք գտել ենք այնպիսի լուծում, որ հսկողություն իրականացնենք էլեկտրոնային ձևով այլ ոչ թե վտանգելով մեր պահակախմբի անդամներին: Նշված էլեկտրոնային հսկողության միջոցով մենք ապահովում ենք, որ բանտարկյալը չդիմի ​​փախուստի: Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես ենք պատժակատարողական հիմնարկները պաշտպանում վարակից: Մինչ օրս հաստատություններում, աշխատողների կամ բանտարկյալների մոտ կասկածելի կամ հաստատված դեպքեր չկան»-, ասել է Թեա Ծուլուկիանին: