Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երեք դեպք
Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երեք դեպք

Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք դեպք: Այս տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են Մառնեուլիի քաղաքապետարանում: Սա Մարեթիում «կովիդ 19»-ի առաջին դեպքն է:

Մարեթիում բնակվում են Աջարիայում տեղի ունեցած աղետի հետևանքով տեղահանված անձինք:

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք, 19 հիվանդ ապաքինվել է: Նոր դեպքերից 8-ը պատկանում է Սաբուրթալոյի կլաստերին, իսկ երեք դեպք գրանցվել է Մարեթի գյուղում: