Մառնեուլի քաղաքապետը հայտարարում է, որ այն անձը, ում մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս, ինքնամեկուսացման մեջ էր և չի ունեցել ոչ մեկի հետ շփում
Մառնեուլի քաղաքապետը հայտարարում է, որ այն անձը, ում մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս, ինքնամեկուսացման մեջ էր և չի ունեցել ոչ մեկի հետ շփում

Մառնեուլի քաղաքապետ Զաուր Դարգալին հայտարարում է, որ այն անձը, ում մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս, ինքնամեկուսացման մեջ էր:

«Երեկ վերցված անալիզների արդյունքներից մեկը դրական է: Նշված պացիենտը կապ է ունեցել այսպես կոչված շտապ օգնության կլաստերի հետ: Նա աշխատակիցներից մեկի կինն է, ով առաջին իսկ օրվանից գտնվում էր խիստ ինքնամեկուսացման մեջ և ոչ ոքի հետ շփում չի ունեցել», – հայտարարել է Զաուր Դարգալին:

Հիշեցնենք, որ այսօր Մառնեուլի մունիցիպալիտետում կորոնավիրուս է հաստատվել մեկ անձի մոտ:

 

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան