Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի 10 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ
Մարինա Էզուգբաիա. Կորոնավիրուսի 10 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 10 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է համաճարակային զննում:

Նրա խոսքով, նոր դեպքերից հինգը հաստատված դեպքի շփման շրջանակից է, իսկ երեքը՝ ներկրված:

Ներկրված դեպքերից մեկը բեռնատարի վարորդ է, իսկ երկուսի մոտ վարակ է ախտորոշվել կարանտինային տարածքում:

«Ավելացել է 10 նոր դեպք և այժմ վարակակիրների թիվը կազմում է 1049: Ապաքինվել է 3 մարդ և բուժված անձանց թիվը հասել է 903-ի: 10 նոր դեպքից երկուսի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում է համաճարակային զննում: Նոր դեպքերից հինգը հաստատված դեպքի շփման շրջանակից է, իսկ երեքը՝ ներկրված: Ներկրված դեպքերից մեկը բեռնատարի վարորդ է, իսկ երկուսի մոտ վարակ է ախտորոշվել կարանտինային տարածքում»,- հայտարարել է Էզուգբաիան:

Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 86 տոկոս է, կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 168 վարակակիր: