Լիտվայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը
Լիտվայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Լիտվայում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել: Վարակվածը կին է, ով մի քանի օր առաջ հայրենիք է վերադարձել Իտալիայից:

Լիտվայի իշխանության հայտարարությամբ, վարակվածը հիվանդանոցում մեկուսացված է և արդեն 5-րդ օրն է գտնվում է բժիշկների հսկողության տակ և ունի թեթև ախտանիշներ: