Վրաստանում, կորոնավիրուսով վարակված երիտասարդ տղամարդը Կախեթիի շրջանում ներկա է գտնվել հուղարկավորմանը
Վրաստանում, կորոնավիրուսով վարակված երիտասարդ տղամարդը Կախեթիի շրջանում ներկա է գտնվել հուղարկավորմանը

Կորոնավիրուսով վարակված նոր հիվանդների թվում է նաև երիտասարդ տղամարդ, որը գտնվում էր հուղարկավորմանը Գուրջաանիի գյուղերից մեկում:

Գուրջաանիի հանրային առողջության կենտրոնի ղեկավար և համաճարակաբան Մարինա Կապանաձեի հայտարարությամբ, որն արվել է Վրաստանի Առաջին Ալիքին հետազոտվել են բոլոր այն անձինք, ովքեր առնչվել են վարակված քաղաքացու հետ:

«Այս անձը 12 օր առաջ գտնվում էր հուղարկավորմանը, որին ևս մասնակցում էին 20-ից 25 հոգի : Բոլորին հետազոտել են և դրանցից ոչ մեկը չունի կասկածելի ախտանիշներ », – ասաց Կապանաձեն:
Համաճարակաբանի խոսքով ՝ վարակվածների հետ ավելի սերտ շփում ունեցողներին խորհուրդ է տրվել, վիրուսի կանխարգելման նպատակով 20 օրվա ընթացքում ինքնամեկուսացվել:

Հիվանդը հոսպիտալացվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Մինչ այժմ Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի 110 հաստատված դեպք, որից 21-ը ապաքինվել են: