Կորոնավիրուսով վարակված երեք պացիենտ մահացել է Աջարիայում

Աջարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական հակառեկորդը: Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է վարակման 551 դեպք:

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տարածաշրջանում արձանագրվել է մահվան երեք դեպք:

Այս պահին վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 4 000-ը, մոտ 12 000 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 271 վարակակիր: Աջարիայում ապաքինված պացիենտների թիվը հասնում է 6 624-ի: