Կորոնավիրուսից երկու պացիենտ մահացել է Աջարիայում
Կորոնավիրուսից երկու պացիենտ մահացել է Աջարիայում

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք, ապաքինվել է 181 պացիենտ, մահացել է երկու մարդ:

Աջարիայում գրանցվում է վարակման դեպքերի թվի նվազում է, և ապաքինվածների թիվը գերազանցում է վարակվածների թվին:

Ինչ վերաբերում է մահացածներին, ապա մահացել են 51 և 68 տարեկան տղամարդիկ, երկուսն էլ ունեցել են զուգակցվող հիվանդություններ:

Հիվանդները բուժվում էին Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում:

Ներկայումս տարածաշրջանում կա ավելի քան 2400 վարակված, նրանցից 533-ը հիվանդանոցում են, 911-ը` կովիդ հյուրանոցներում, ավելի քան 1000-ը բուժվում է տանը: Վարակվածների թվում կա 24 հղի կին:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, ապաքինվել է 208 պացիենտ, մահացել է 7 մարդ: