Կորոնավիրուսից բուժված երրորդ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից
Կորոնավիրուսից բուժված երրորդ հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսից բուժված երրորդ հիվանդը լքել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը: Այս տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նրա խոսքով, ինչպես այլ բուժվածներ, այս անձը նույնպես պետք է պահպանի երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմ:

Առավոտյան Մարինա Էզուգբաիան լրագրողներին ասել էր, որ երկրորդ ապաքինված անձը հիվանդանոցից դուրս է գրվել նախօրեին:

«Ընդհանուր առմամբ երեք մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցից»,- ասել է Մարինա Էզուգբաիան:

Այսօրվա դրությամբ Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 54 դեպք: