Կորոնավիրուսի տարածման պատճառով, Վրաստանում դադարեցվել են սպորտային միջոցառումները
Կորոնավիրուսի տարածման պատճառով, Վրաստանում դադարեցվել են սպորտային միջոցառումները

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ և կորոնավիրուսի առնչությամբ վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խորհրդի և առողջապահության նախարարության հանձնարարականով, Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել են սպորտային միջոցառումները և սպորտային կազմակերպություններին տրվել է հանձնարարական, որ դեռևս չանցկացնեն սպորտային մրցումներ, նախապատրաստական հավաքներ, վարժություններ և դասընթացներ, ամեն բան, ինչը կապված է բազմամարդ միջոցառումների հետ և վարակի տարածման վտանգ է ներկայացնում,- այս մասին նշված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամլո ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:

Գերատեսչությունում նշում են, որ նոր կորոնավիրուսի (COVID – 19) տարածման պատճառով, որը երեկ Առողջապահության միջազգային կազմակերպությունը (WHO) հայտարարել էր պանդեմիա, աշխարհի մասշտաբով հետաձգվել և չեղարկվել են սպորտային բազմաթիվ միջոցառումներ:

«Այս պահի դրությամբ պաշտոնապես չեղարկվել է. Վրաստանի ֆուտբոլային առաջնությունները, Վրաստանի ռեգբիի ազգային և տարիքային առաջնությունը, տարիքային բասկետբոլային առաջնությունների  խաղարկությունները և այլն:

Վրաստանի կառավարության և ռեգբիի միության համատեղ որոշմամբ, մարտի 14-ին Միխեիլ Մեսխիի մարզադաշտում Ռեգբիի Եվրոպայի աջակցությամբ նախատեսված Վրաստան-Ռուսաստան խաղը կանցնի առանց երկրպագուների:

Թբիլիսիի օլիմպիական պալատում մարտի 27-ից 29-ը անցկացվելիք Ձյուդոյի գրան պրին պաշտոնապես չեղարկվել է:

Բացի այդ, մարտին տարբեր երկրներում նախատեսված էին միջազգային մրցաշարեր, որոնք հետաձգվել են կամ չեղարկվել»,- նշված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարության մեջ: