Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է ՝ 1 249, Աջարիայում՝ 516, Իմերեթիում՝ 477 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է ՝ 1 249, Աջարիայում՝ 516, Իմերեթիում՝ 477 դեպք

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ճեպազրույցի ժամանակ նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացրած միջոցառումների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 157 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 82 835:

Վերջին երկու օր է, ինչ ապաքինված անձանց քանակը գերազանցում է հաստատված դեպքերի քանակին: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 230 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 65 291:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 30 պացիենտ, այդ թվում 15-ը՝ Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում, երկուսը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Շիդա քարթլիում: 2020 թվականի Փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 733 մարդ:

Այսօր արձանագրված 3 157 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսիում արձանագրվել է 1 249 դեպք, Աջարիայում՝516, Իմերեթիում՝ 477, Քվեմո Քարթլիում՝ 178, Շիդա Քարթլիում՝ 181, Գուրիայում՝ 82, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 212, Կախեթիում՝ 70, Մցխեթա-Մտիանեթիում՝ 121, Սամցխե-Ջավախեթիում՝ 60, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11:

«Այս պահին ունենք 16 785 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 658 մարդ, այդ թվում `2 652-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 930-ը` Աջարիայում, 1 143-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 787 ծանր հիվանդ, այդ թվում` 375-ը Թբիլիսիում, 135-ը Աջարիայում, 173-ը՝ Իմերեթիում: Այստեղից 363-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `170-ը Թբիլիսիում, 110-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում: 3 315 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 565-ը ՝ Աջարիայում, 1 248-ը ՝ Թբիլիսիում, 299-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 7 812 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 735 մարդ, այդ թվում 425-ը՝ Թբիլիսիում, 1 540-ը՝ Աջարիայում, 32-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 15 501 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 50 256 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 12 867 մարդ, Աջարիայում 17 779, Իմերեթիում 5 230»,- հայտարարել է Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին: