Կորոնավիրուսի նոր դեպքերից 18-ը վարակվածների հետ շփման մեջ եղած անձինք են, հինգը բուժանձնակազմի անդամ է, իսկ 8 պացիենտի վարակման աղբյուրն անհայտ է
Կորոնավիրուսի նոր դեպքերից 18-ը վարակվածների հետ շփման մեջ եղած անձինք են, հինգը բուժանձնակազմի անդամ է, իսկ 8 պացիենտի վարակման աղբյուրն անհայտ է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 57 նոր դեպքից 25-ը կապված է Աջարիայի հետ:

Նրա խոսքով, նոր դեպքերից 18-ը վարակվածների հետ շփման մեջ եղած անձինք են, 8-ի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է, ընթանում է համավարակաբանական հետազոտություն:

«Այսօրվա տվյալներով, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 57 դեպք: Այստեղից 5-ը կապավ է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 14-ի վարակման աղբյուրը Բաթումի քաղաքն է, 18-ը վարակվածների հետ շփման մեջ եղած անձինք են, չորս վարակված ունի Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, երեք դեպք ներմուծված է, այստեղից երկուսը բեռնատարի վարորդներ են: Հինգ վարակված բուժանձնակազմի անդամներ են, 8 պացիենտի դեպքում ընթանում են համավարակաբանական հետազոտություններ: 57-ից 25 պացիենտի վարակման աղբյուրն Աջարիան է»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Էզուգբաիայի խոսքով, ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է վարակվածների 73 տոկոսը:

Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 469 պացիենտ, այստեղից 18-ի վիճակը ծանր է, իսկ չորսի վիճակը ծայրահեղ ծանր:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցին, ապա այնտեղ այս պահին բուժվում է 22 կովիդ վարակակիր: Նրանցից մեկի վիճակը ծանր է, իսկ մեկինը ծայրահեղ ծանր: