Քութաիսիում, կարանտինից հիվանդանոց տեղափոխված անձի մոտ արձանագրվել է կորոնավիրուս
Քութաիսիում, կարանտինից հիվանդանոց տեղափոխված անձի մոտ արձանագրվել է կորոնավիրուս

Ֆրանսիայից Վրաստան վերադարձած և Քութաիսում կարանտին անցնող անձի մոտ արձանագրվել է կորոնավիրուս: Նա հետազոտվել է Քութաիսիի լաբորատորիայում:

Հիվանդությունների վերհսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեի խոսքով, նշված անձն ունի Ֆրանսիայում ճամփորդելու պատմություն և Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխել կարանտինից:

Թողնել մեկնաբանություն