Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամվա ընթացքում մասնագետները հետազոտել են 1270 անձի կենսաբանական նմուշ և կորոնավիրուս է ախտորոշվել երկու անձի մոտ: Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Նրա խոսքով, երկու նոր դեպքերն էլ կորոնավիրուսի պացիենտների շփման շրջանակից են, ովքեր գտնվում էին կարանտինում:
Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի շրջանի բժշկական հաստատությունների պացիենտները, բուժանձնակազմը, կարանտինից դուրս եկող անձինք և թիրախային այլ խմբեր: Քութաիսիի լաբորատորիայում հետազոտել են նաև Սվանեթիից ուղարկված կենսաբանական նմուշներ: