Քոբուլեթիում հայտնաբերել ենք վարակվածների հետ շփում ունեցած 203 մարդու, այստեղից այս փուլում կորոնավիրուս է հաստատվել 20 մարդու մոտ. Աջարիայի առողջապահության նախարար
Քոբուլեթիում հայտնաբերել ենք վարակվածների հետ շփում ունեցած 203 մարդու, այստեղից այս փուլում կորոնավիրուս է հաստատվել 20 մարդու մոտ. Աջարիայի առողջապահության նախարար

Քոբուլեթիի այսպես կոչված կլաստերի հետ կապ ունենալու մեջ բացահայտել ենք 203 անձի, այդ թվում արդեն հետազոտել ենք 187 մարդու,- այս մասին հայտարարել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: Ըստ նրա, այս պահին այդ քանակից կորոնավիրուս հաստատվել է 20 մարդու մոտ:

Զաալ Միքելաձեն գտնվում էր Քոբուլեթիի մունիցիպալիտետի, Գվարա գյուղի մոտ տեղադրված հսկիչ անցակետի մոտ: Նախարարի խոսքով, կենտրոնացված են բժշկական խմբեր, որոնք կարանտինային պայմաններում իրականացնելու են բնակչության ջերմասքրինինգ:

Այսօր Աջարիայում գրանցվել է վարակի ևս երեք դեպք, այդ թվում երկուսը կապված են Քոբուլեթիի այսպես կոչված կլաստերի հետ, իսկ մեկը ներմուծված դեպք է: Դրական պատասխան է ստացել Մառնեուլիի բնակիչը, որը կարանտինում էր, նա ուներ Թուրքիայում ճանապարհորդելու իրավունք:

Աջարիայում ընդհանուր առմամբ գտնվում է 25 վարակված:

Քոբուլեթիի մունիցիպալիտետի՝ Գվարա, Մուխաեստատե, Լեղվա և Ծղավրոկաշ վարչական միավորումներում հաստատվել է խիստ կարանտինային ռեժիմ: