Քոբուլեթին գարնանը կունենա նոր բուլվար
Քոբուլեթին գարնանը կունենա նոր բուլվար

Քոբուլեթին գարնանը կունենա ժամանակակից բուլվար: Աջարիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկությամբ, ափամերձ գոտում ավարտվել է կանաչապատման աշխատանքների առաջին փուլը:

Նրանց խոսքով, նախագիծը կիրականացվի երկու փուլով և կավարտվի գարնանը:

«Նախագծի համաձայն, ափամերձ գիծը ամբողջությամբ կբարեկարգվի: Բարեկարգվել է ստորգետնյա հաղորդակցությունը: Հետիոտն մասը փակվել է դեկորատիվ սալիկներով, բարեկարգվելու է կանաչ գոտին, մոնտաժվում են արտաքին լուսավորության ժամանակակից համակարգեր»,- նշված է Աջարիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քոբուլեթիում իրականացվող աշխատանքները դիտել են, Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն  և Քոբուլեթիի մունիցիպալիտետի քաղաքապետը: