Քաղաքապետարանում և սակրեբուլոյում աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում. Գիորգի Տղեմալաձե
Քաղաքապետարանում և սակրեբուլոյում աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում. Գիորգի Տղեմալաձե

Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն հայտարարում է, որ քաղաքապետարանում և սակրեբուլոյում աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում:

Ինչպես մեկնաբանել է Գիորգի Տղեմալաձեն, հանրային ծառայության մասին օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, միավորվում են աշխատավարձը և հավելավճարը:

Նրա խոսքով, աշխատավարձերը սահմանվելու են ըստ պաշտոնի և կատեգորիաների:

Դրա հետ մեկտեղ, սակրեբուլոյի նախագահը հարցով դիմել է ընդդիմախոս գործընկերներին և տարիների ընթացքում, Թբիլիսիի քաղաքապետարանում աշխատելու ժամանակ, հետաքրքրվել նրանց աշխատավարձով:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանում ընթացող կառուցվածքային փոփոխություններին, սակրեբուլոյի նախագահի խոսքով, նշված փոփոխությունները քաղաքապետարանի մենեջմենթը կդարձնեն առավել արդյունավետ:

 

Թողնել մեկնաբանություն