Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Պուտինը ցանկանում է վերադարձնել կայսրությունն ու ինքնավարությունը Եվրոպա՝ խախտելով եվրոպական կանոնների վրա հիմնված կարգը
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Պուտինը ցանկանում է վերադարձնել կայսրությունն ու ինքնավարությունը Եվրոպա՝ խախտելով եվրոպական կանոնների վրա հիմնված կարգը

Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերադարձնել կայսրությունն ու ինքնավարությունը Եվրոպայում՝ խախտելով եվրոպական կանոնների վրա հիմնված կարգը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած Եվրոպական տնտեսական կոնգրեսում իր ելույթում։

Նրա խոսքով, Եվրոպան պետք է ավելի շատ ծախսեր սեփական պաշտպանության վրա և ներդրումներ կատարի պաշտպանական արդյունաբերության մեջ, հատկապես այն սպառնալիքների լույսի ներքո, որոնք Ռուսաստանը ստեղծում է Ուկրաինայում։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ամեն ինչ անել Եվրոպային ու հատկապես Ուկրաինային պաշտպանելու համար։

«Պուտինի պատերազմը Եվրոպայի քարտեզի վերափոխում է, բայց դա նաև պատերազմ է մեր միության և ընդհանուր առմամբ գլոբալ համակարգի դեմ, որը հիմնված է կանոնների վրա», – ասաց ֆոն դեր Լեյենը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի պաշտպանությունը ողջ Եվրոպայի խնդիրն է։