Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 727 մարդ
Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 727 մարդ

Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 727 մարդ: Մարտի 26-ից հետո սա ամենացածր ցուցանիշն է: Ընդհանուր, զոհերի թիվը հասել է 13 155-ի:

Ինչ վերաբերում է վարակվելու նոր դեպքերին, արձանագրվել է 4782 նոր դեպք:

Մինչ այժմ վարակից բուժվել է 16 847 մարդ, վարակակիրների թիվը հասել է 110 574-ի: