Իտալիայում 102-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից
Իտալիայում 102-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից

Իտալիայում 102-ամյա կինը, Իտալիկա Գրոնդոնան բուժվել է կորոնավիրուսից:

Տարեց պացիենտը 20 օր շարունակ բուժում էր անցնում Գենուայի հիվանդանոցում:

Նա կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններն ունեցել է համեմատաբար թեթև ձևով և ուներ նաև սրտի թեթև անբավարարություն:

Բժիշկների հայտարարությամբ, իրենք շատ բան չեն արել, պացիենտին հաջողվել է ինքնուրույն ապաքինվել: Բժիշկները նրան անվանել են «անմահ»: