Իրանում, Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանում ընկել է անօդաչու թռչող սարք
Իրանում, Լեռնային Ղարաբաղի սահմանային շրջանում ընկել է անօդաչու թռչող սարք

Իրանում ընկել է անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկությունը տարածում են իրանական լրատվամիջոցները,  հիմնվելով տեղական իշխանությունների վրա:

Իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ, իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել իրանական Արդեբիլ նահանգում, որը սահմանակից է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին:

Ինչպես ասաց նահանգի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդաին, ներկայումս հետաքննություն է ընթանում, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը, և որն է դարձել դրա վթարի պատճառը:

«Իրնա» լրատվական գործակալությունը նշում է, որ անօդաչու թռչող սարքերը կարող են պատկանել Ադրբեջանի կամ Հայաստանի զինված ուժերին: