Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով, տարօրինակ է, երբ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում մեզ առաջարկում է օգնություն
Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով, տարօրինակ է, երբ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում մեզ առաջարկում է օգնություն

ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին օգնության առաջարկը տարօրինակ է,- «ռոյտերի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Ամերիկացիները մի քանի անգամ առաջարկել են իրենց օգնությունը: Բացի այդ, կասկած կա, որ այդ վարակը ստեղծվել է հենց Ամերիկայում: Նրանց առաջարկը տարօրինակ է, այն դեպքում երբ նրանք նույնպես ունեն կորուստներ»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Ըստ Ալի Խամենեիի, Իրանը ցանկացած ճգնաժամի հաղթահարման ներուժ ունի, այդ թվում ՝ կորոնավիրուսի: