Ինտերպոլը պատրաստ է Մեծ Բրիտանիային օգնել 39 դի հայտնաբերելու գործը հետաքննելու ընթացքում
Ինտերպոլը պատրաստ է Մեծ Բրիտանիային օգնել 39 դի հայտնաբերելու գործը հետաքննելու ընթացքում

Ինտերպոլը պատրաստ է Մեծ Բրիտանիային օգնել 39 դի հայտնաբերելու գործը հետաքննելու ընթացքում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:

«Մեծ Բրիտանիայում բեռնատար մեքենայում 39 դիակ հայտնաբերելը ցնցող էր: Մենք մահացածների ընտանիքներին կցուցաբերենք ցանկացած օգնություն, որը պահանջում է Մեծ Բրիտանիայի քրեական հետաքննության բյուրոն, մահացածների նույնականացման և պատասխանատու անձանց դատապարտման համար»,- գրել է Յուրգեն Շտոկը «Թվիթերում»:

Հատկանշական է, որ երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի հետաքննությունը ճշտել է բեռնատար մեքենայի երթուղին: Մեքենան երկիր է ժամանել Բելգիայի նավահանգստից:

Բուլղարիայի կառավարության հայտարարությամբ, մեքենան գրացնված էր Վառնայում՝ Իռլանդիայի քաղաքացուն պատկանող ընկերության անունով: Բուլղարիայի վարչապետը հայտարարել էր, որ տրանսպորտային միջոցը Բուլղարիայի տարածքը լքել էր 2017 թվականին:

Հոկտեմբերի 23-ին, Մեծ Բրիտանիայում, Էսեքսում, բեռնատար մեքենայում հայտնաբերել են 39 մարդու դի: Ձերբակալված է բեռնատարի վարորդը, 25-ամյա տղամարդ Հյուսիսային Իռլանդիայից: