Ինտերպոլը 93 երկրում առգրավել է 55 տոննա թմրանյութ
Ինտերպոլը 93 երկրում առգրավել է 55 տոննա թմրանյութ

Ինտերպոլը 93 երկրում առգրավել է 55 տոննա թմրանյութ:

Իրավապահները տարբեր երկրներում համակարգված ռեյդների արդյունքում կարողացել են հայտնաբերել մեծ քանակությամբ կոկաին, հերոին և միլիոնավոր հաբ սինթետիկ թմրանյութ:

Մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել Բրազիլիայի ափերի մոտ կանգ առած նավում:

Նիդերլանդներում իրավապահները տներից մեկում հայտնաբերել են լաբորատորիա, որտեղ պատրաստում էին էքստազ:

Ասիայի հարավային շրջանում հայտնաբերել են հանրահայտ թմրանյութի 18 միլիոն հաբ:
Հատուկ գործողության արդյունքում, որն անցկացրել են սեպտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 8-ը, ձերբակալել են առնվազն 1300 մարդու: