Վրաստանի կառավարության պահանջով ինտերպոլը միջազգային որոնում է հայտարարել 27 մարդու նկատմամբ
Վրաստանի կառավարության պահանջով ինտերպոլը միջազգային որոնում է հայտարարել 27 մարդու նկատմամբ

Վրաստանի կառավարության պահանջով ինտերպոլը միջազգային որոնում է հայտարարել 27 մարդու նկատմամբ: Ինտերպոլի կողմից որոնվող անձանց ցուցակում կրկին տեղ է զբաղեցնում, Աջարիայի ինքնավար հանրապետության նախկին ղեկավար, 79 ամյա Ասլան Աբաշիձեն: Աբաշիձեն արդեն 15 տարուց ավել է ինչ ընտանիքի հետ միասին բնակվում է Մոսկվայում:

Մինչև այժմ միջազգային որոնման մեջ է պատժակատարողական դեպարտամենտի նախկին ղեկավար Բաչո Ախալաիայի նախկին տեղակալ Դավիթ Ճակուան, ով մեղադրվում է բանտարկյալներին կտտանքների ենթարկելու և ծառայողական իրավասությունները չարաշահելու մեջ: Նա կապ ունի նաև այսպես կոչված բանտի տեսանյութերի գործի հետ: Ինչպես հայտնի է Ճակուային մի քանի տարի առաջ ձերբակալել են Ավստրիայում, սակայն մի քանի օր անց ազատել են գրավի դիմաց: Ինչպես առաջին ալիքին հայտնել է Ճակուայի փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլին, Ավստրիայի իշխանությունները հրաժարվել են նրան արտահանձնելու մասին Վրաստանի կառավարության պահանինջից: Ինչպես նշել է փաստաբանը, Ճակուան ստացել է Ավստրիայում բնակվելու ժամանակավոր իրավունք և սպասում է դատարանի որոշմանը փախստականի կարգավիճակ ստանալու կապակցույթամբ:

Ինտերպոլի պաշտոնական կայքէջում տեղադրված է նաև Մեգիս Քարդավայի լուսանկարը: Չնայած նրան, որ Քարդավան արդեն ձերբակալված է: Նրան ձերբակալել են անցած տարվա նոյեմբերին: Այս պահին ընթանում է նրան Վրաստան արտահանձնելու գործընթացը: Նշենք, որ ռազմական ոստիկանության նախկին պետի նկատմամբ վրաց դատարանը արդեն մի քանի անգամ կայացրել է մեղադրական վճիռ:

Ինտերպոլի շառավղով հետախուզման մեջ է նաև Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող, Ռուսաստանի քաղաքացի Ռաշիդ Կանջի-Օղլին: Հիշեցնենք, 30 ամյա Գիգա Օթխոզորիային սպանել են 2016 թ. մայիսի 19-ին Խուրչա գյուղի տարածքում:

Վրաստանի պահանջով Ինտերպոլով հետախուզվում է ևս մեկ օտար երկրի քաղաքացի: Գործը վերաբերում է 2013 թ. հուլիսի 23-ին Բաթումիում 16 ամյա մարյամ Կոչալիձեի սպանությանը: Կոչալիձեին սպանված հայտնաբերվել էր Բաթումիի բուլվարում: Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը հավանաբար իրականացրել է Իրանի քաղաքացի՝ Մոհամադին Ռոոինթանը:

Ինտերպոլի կողմից հետախուզվում է նաև երկու կին, 42 ամյա Իրմա Քափիանիձեն և 54 ամյա Լիլա ՈՒսեյնին, նրանք երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են: