Ավստրիայում ձերբակալել են Վրաստանում սպանության մեջ մեղադրվող 43-ամյա տղամարդու

10:31, 08.11.2017

Ավստրիայում ինտերպոլի աշխատակիցները ձերբակալել են Վրաստանում սպանության մեջ մեղադրվող  անձի,- լրատվությունն այս մասին տարածում են տեղական լրատվամիջոցները:

Մամուլի փոխանցմամբ 43 ամյա տղամարդուն ձերբակալել են այսպես կոչված «Կոբրա» հատուկ նշանակության ջոկատայինները:

Ձերբակալվածի ինքնությունը չի բարձրաձայնվում, սական ոստիկանությունում նշել են, որ գործը վերաբերում է 1999 թվականին տեղի ունեցած սպանությանը:

Ինչպես պարզվել է ձերբակալվածը իր հետ ունեցել է կեղծ փաստաղթներ, որոնց հիման վրա նա բնակվում էր Ավստրիայում:

Նրան ձերբակալել են Լինց քաղաքում: Այս պահին ընթանում են  արտահանձման հետ կապված միջոցառումներ:

Նմանատիպ