Բեյրությում տեղի ունեցած պայթյունի գործով ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երկու քաղաքացու վրա
Բեյրությում տեղի ունեցած պայթյունի գործով ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երկու քաղաքացու վրա

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի գործով ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երկու քաղաքացու վրա: Հետախուզվողի ինքնությունը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն, լիբանանյան լրատվամիջոցները գրում են, որ խոսքը գործարար՝ Իգոր Գրեչուշկինի ու նավաստի Բորիս Պրոկոշևի մասին է:

Գործը վերաբերում է անցյալ տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին, որի արդյունքում զոհվեց շուրջ 200 մարդ:

Ինտերպոլի կողմից հետախուզվող Իգոր Գրեչուշկինը այն նավի սեփականատերն է, որը 2013 թվականին Բեյրութ է բերել ամոնիումի նիտրատը, իսկ Բորիս Պրոկոշևը այդ նավի նավապետն էր:

Անցյալ տարի, Լիբանանի դատարանը հեռակա ազատազրկման էր դատապարտել Ռուսաստանի երկու քաղաքացիներին:

Բացի այդ, նույն գործով Ինտերպոլը հետախուզում է հայտարարել պորտուգալացի Ժորժ Մանուլե Նետու Մորիերայի վրա, որը վաճառում էր ամոնիումի նիտրատ և 2014 թվականին ստուգել է Բեյրութում կանգնեցված նավի վրա գտնվող բեռը:

Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութում, 2020 թվականի օգոստոսի 4-ին: Միջադեպի պատճառը նավահանգստի պահեստում բռնկված հրդեհն էր: Արդյունքում զոհվել է շուրջ 200 մարդ, իսկ 300 հազար մարդ մնաց անօթևան:

2020 թվականի դեկտեմբերին Լիբանանի դատախազությունը մեղադրանք առաջադրեց Լիբանանի նախկին վարչապետ Հասան Դիաբին և նրա նախկին ֆինանսների նախարարին ՝ պաշտոնական անտարբերության մեղադրանքով: