Ինչ արժե Գրենլանդիան և ինչու համար է նա անհրաժեշտ Դոնալդ Թրամփի համար. Բի Բի Սի
Ինչ արժե Գրենլանդիան և ինչու համար է նա անհրաժեշտ Դոնալդ Թրամփի համար. Բի Բի Սի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է գնել Գռենլանդիան, սակայն Դանիան դեմ է այդ առաջարկին: Այդ պատճառով Դոնալդ թրամփը չեղարկել է իր այցը Դանիայի թագավորություն:

Ինչ հարստություն է թաքցնում Գրենլանդիան

Գրենլանդիայի տարածքի 80%-ը ծածկված է սառույցով: Կղզում բնակվում է ընդհամենը 60 000 մարդ: Նրա ափերին շատ ձուկ կա, իսկ  հողը հարուստ է հանքանյութերով, որի հայտնաբերումը մոտ տարիներին կլինի շատ հեշտ, քանզի գլոբալ տաքացումը անխուսափելի է:

Գրենլանդիայում կա նավթ, ուրան և հազվագյուտ մետաղներ, որոնք կենսական նշանակություն ունեն ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրության համար: Սակայն նման մետաղների 70% -ը հայտնաբերվում է Չինաստանում, որի հետ Թրամփը սկսել է «առևտրային պատերազմ»:

Իր հերթին, Չինաստանը արդեն գնել է հազվագյուտ մետաղի հանքավայրեր Աֆրիկայում: Չնայած նրան, որ Պեկինը խոստացել է չսահմանափակել այդ մետաղների մատակարարումը համաշխարհային շուկա, նշված մետաղների պաշարը հաշվառված է միայն մի քանի տարվա վրա:

ԱՄՆ-ն աշխարհի ամենահարուստ երկիրն է: Նա առաջատար է նոր տեխնոլոգիաների ոլորտում և նավթի խոշորագույն արտադրողն է: Գրենլանդիան շատ օգտակար կլինի Միացյալ Նահանգների համար այս տիտղոսը և դիրքը պահպանելու հարցում: