Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 071 նոր դեպք
Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 071 նոր դեպք

Հնդկաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 92 071 նոր դեպք: Այս մասին հաղորդում է տեղական մամուլը, հիմնվելով երկրի առողջապահության դաշնային նախարարության տվյալներին: Վարակի տարածման ցուցանիշով, Հնդկաստանը ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը:

«Ռոյթերը» գրում է, որ Հնդկաստանում մահացիությունը համեմատաբար ցածր մակարդակ ունի, սակայն նկատվում է մահվան դեպքերի աճ:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1100 մարդ: Ընդհանուր առմամբ Հնդկաստանում վարակից մահացել է 79 722 մարդ: