Հինգ նոր հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքում
Հինգ նոր հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքում

Վրաստանում կորոնավիրուսի հինգ նոր դեպքերից բոլորը ներկրված են:

Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, բոլոր հինգ հիվանդների մոտ կորոնավիրուս է հաստատվել կարանտինային տարածքում: Նրանց մի մասը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ մնացածներն ունեն երկքաղաքացիություն:

«Այս անգամ նոր վարակվածների միջև բեռնատարի վարորդներ չկան: Հիվանդների առողջական վիճակը բավարար է»,- ասել է  Գամղրելիձեն:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա, ըստ Ամիրան Գամղրելիձեի, տագնապի և խուճապի պատճառ չկա: