Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 52  դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 52  դեպք

Հայաստանում հաստատվել է «Covid 19»-ով  վարակվածների 52 նոր դեպք: Տեղեկությունը տարածում են հայկական ԶԼՄ-ները, որոնք հիմնված են երկրի Առողջապահության նախարարության տվյալների վրա:

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ասվում է, որ մինչ այժմ երկրում գրանցել է 822 դեպք: Թեստից հետո 3,844 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրում 758 հիվանդ է բուժվում, 57-ն արդեն ապաքինվել են իսկ յոթը մահացել: