Համապատասխան ծառայությունները ակտիվ աշխատել են, ԿԸՀ-ը, համավարակաբանները և ընտրությունների գործընթացում անվտանգությունը կլինի ամբողջովին ապահովված. Նաթիա Մեզվրիշվիլի
Համապատասխան ծառայությունները ակտիվ աշխատել են, ԿԸՀ-ը, համավարակաբանները և ընտրությունների գործընթացում անվտանգությունը կլինի ամբողջովին ապահովված. Նաթիա Մեզվրիշվիլի

Ինչպես գիտեք, շատ կարևոր ընտրություններ են մոտենում, համապատասխան ծառայությունները, ԿԸՀ-ն, համավարակաբանները շատ ակտիվ աշխատել են կանոնակարգերի վրա, և մենք կարող ենք վստահորեն ասել, որ ընտրությունների ընթացքում անվտանգությունը լիովին կապահովվի»,- այս մասին կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ըստ նրա, կանոնակարգերը մշակվել են համավարակաբանների հանձնարարականների հիման վրա և ընտրություններին կլինի անվտանգ միջավայր, ինչպես դիտորդների, այնպես էլ ընտրողների համար:

«Այս կանոնները մշակվել են համավարակաբանների հանձնարարականների հիման վրա, և ինչպես դիտորդները կունենան անվտանգ միջավայրում դիտարկման հնարավորություն, այնպես էլ ընտրողները կկարողանան ընտրություն կատարել անվտանգ միջավայրում: Առավելագույնն արվեց այն բանի համար, որ յուրաքանչյուր մարդ ունենար ընտրություն կատարելու իրավունք, չնայած  համավարակին: Տարբեր ձևաչափերում շատ են աշխատել համապատասխան ծառայությունները և կարող ենք ասել, որ ընտրություններին գնալը անվտանգ է և կոչ ենք անում քաղաքացիներին, մասնակցեն ընտրություններին,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Կառավարության վարչակազմի ղեկավարը մեկ անգամ ևս կոչ է արել քաղաքացիներին հնարավորինս պահպանել կանոնները, այդ թվում կրեն շնչադիմակ և պաշտպանեն սոցիալական հեռավարությունը:

«Մենք շարունակում ենք կառավարման և հարմարվողականության գործընթացը: Պետության կողմից կատարվում են բոլոր այն կարգավորումները, որոնք հաստատված են: Բնականաբար, մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում քաղաքացիներին հնարավորինս պահպանել կանոնները, այդ թվում շնչադիմակ կրեն նաև բաց տարածքներում, քանի որ դա ուղղակիորեն կապված է վարակի տարածման դանդաղեցնելու հետ»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: