Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 546 նոր դեպքից, 14-ը գրանցվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի, Օզուրգեթիի մասնաճյուղի հաղորդմամբ, ընթանում է վարակակիրների հետ կապ ունեցող անձանց որոնումը:

«Մենք շարունակում ենք ստուգել բնակչությունը Օզուրգեթիում: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: Մենք իրականացնում ենք «Փի Սի Ար» հետազոտություններ: Բնակիչները հնարավորություն ունեն նաև հետազոտվել արագ թեստերով: Համավարակաբանական հետազոտությունը դեռ ընթացքի մեջ են, որի շնորհիվ հայտնաբերվում են վարակվածների հետ շփում ունեցող անձինք», – ասել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Օզուրգեթիի մասնաճյուղում: