Գորիում երեք անչափահասի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Գորիում երեք անչափահասի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Կորոնավիրուսի այսօր հաստատված դեպքերից երեքն արձանագրվել է Գորիի մունիցիպալիտետում: Հանրային առողջապահության կենտրոնի Շիդա Քարթլիի բաժնի ղեկավար Էկատերինե Չորչաշվիլու փոխանցմամբ, նրանցից երեքն անչափահաս է:

Վարակակիրները 6, 11 և 14 տարեկան դեռահասներ են:

Քորչաշվիլու հայտարարությամբ, այսօր առավոտյան հաստատված բոլոր երեք դեպքերը կորոնավիրուսի վարակակիր կնոջ շփման շրջանակից է: 11 և 14 տարեկան երեխաները վարակակիր կնոջ զավակներն են, իսկ 6 տարեկան երեխան՝ նրանց ընտանիքի մտերիմը:

Քորչաշվիլու հայտարարությամբ, անչափահասներն ինքնամեկուսացման մեջ էին: