Գերմանիայում հատուկ ծառայությունները կանխել են լայնածավալ ահաբեկչություն
Գերմանիայում հատուկ ծառայությունները կանխել են լայնածավալ ահաբեկչություն

Գերմանիայի հատուկ ծառայությունները կանխել են լայնածավալ ահաբեկչություն: «Դոյչե Վելեի» լրատվությամբ, հարձակումը ծրագրվում էր իրականացնել երաժշտական փառատոնի ժամանակ: Ձերբակալված են գերմանացի կին և ամուսին, որոնք ահաբեկչությունում խաղալու էին հիմնական դերը:

NDR և WDR հեռուստաալիքների փոխանցմամբ ահաբեկչությունը ծրագրում էր իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

Հետաքննության լրատվությամբ ձերբակալված զույգը 2015 թվականին մեկնել են Սիրիա և միացել ահաբեկչական խմբավորմանը: Հետաքննության լրատվությամբ, Ռաքքայում գտնվող Գերմանիայի քաղաքացիները փորձում էին փնտրել գերմանացի կանանց, որոնք ամուսնանալու էին ահաբեկիչների հետ, և դրանով ազատ ներթափանցելու էին Գերմանիա:

Գերմանական մամուլի լրատվությամբ, ձերբակալվածները այս պահին գտնվում են Սիրիայի հյուսիսային մասում, քրդերի կողմից վերահսկվող տարածքում գտնվող բանտերից մեկում: