Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 11 192 նոր դեպք, մահացել է 399 պացիենտ
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 11 192 նոր դեպք, մահացել է 399 պացիենտ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում «կովիդ 19»-ից մահացել է 399 մարդ: Երկրում վարակից զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 56 945 է: Համապատասխան տվյալները տարածում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 11 192-ով:

Համավարակի սկզբից երկրում գրանցվել է «կովիդ 19»-ի ավելի քան երկու միլիոն 216 հազար դեպք: