Գերմանիան արգելել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ
Գերմանիան արգելել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Գերմանիան արգելել է օդային երթևեկությունը Մեծ Բրիտանիայի հետ: Բեռլինը այս որոշումը կայացրել է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված «կովիդ 19»-ի նոր տեսակի պատճառով: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև օդային երթևեկությունն արգելվել է այսօր, մինչև հունվարի 6-ը: Ըստ կառավարության աղբյուրի, Բեռլինն արդեն աշխատում է հունվարին սահմանափակումները երկարացնելու ուղղությամբ:

«Վաղը մենք նախատեսում ենք սահմանափակել բոլոր չվերթները դեպի Մեծ Բրիտանիա և Հարավային Աֆրիկա», – հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը:

Երկրի կառավարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Գերմանիան շարունակում է շփվել եվրոպացի գործընկերների հետ:

Սահմանափակումը չի տարածվում փոստային, բեռնափոխադրող չվերթների, ինչպես նաև հանրային առողջապահության շահերից ելնելով, արգելքը չի տարածվում նաև բժշկական անձնակազմի չվերթների վրա:

Թողնել մեկնաբանություն